ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Դալյա Գրիբաուսկայտեն՝ Լիտվայի նախագահ

Դալյա Գրիբաուսկայտեն՝ Լիտվայի նախագահ
26.05.2014 | 11:43

Լիտվայում մայիսի 25-ին անցկացվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որը հաղթանակ է բերել գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին։ Համաձայն ընտրական հանձնաժողովների տվյալների՝ հաշվարկվել է արդեն քվեաթերթիկների 1/3-ը, և Գրիբաուսկայտեն հավաքում է ձայների 55,5%-ը։ Նրա մրցակից Զիգմանտաս Բալչիտիսը ստացել է ձայների 42,6%-ը։ Դալյա Գրիբաուսկայտեն իր հաղթանակն անվանել է պատմական՝ նշելով, որ դեռ ոչ մի նախագահի չի հաջողվել երկրորդ ժամկետում պաշտոնավարել:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ